Բարեգործության մասին
Վազքի մասնակցությունը հանգանակումով՝ վճար բարի նպատակի համար։
Ողջ հասույթն ուղղելու ենք «Նիմբա» սոցիալական ձեռնարկությանը։ «Նիմբա»-ն տնային տեքստիլի նոր հայկական ապրանքանիշ է, որն առաջարկում է որակյալ և հատուկ դիզայնով հայաստանյան արտադրություն՝ ստեղծված հաշմանդամություն ունեցող և կարիքավոր ընտանիքներից երեխաների ծնողների, հիմնականում՝ միայնակ մայրերի ձեռքերով։
Այս նախագծի համար մամաբալիկներով արդեն հանգանակել ենք 162 000 դրամ։ Իսկ այլ սոցիալական և բարեգործական նախագծերի համար մեր թիմը հավաքել է շուրջ 500 000 դրամ։